19:55  ,  25 հունվարի, 2015

«Յուվենտուսը» դարձյալ հաղթեց, «Ինտերը» պարտվեց

Իտալական A Սերիայի 20-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում 2:0 հաշվով հաղթեց Վերոնայի «Կյեւոյին», իսկ «Ինտերը» տանը 0:1 հաշվով պարտվեց «Տորինոյին», որը հաղթական գոլը խփեց 94-րդ րոպեին: «Յուվենտուսից» երկրորդ խաղակեսում աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ու շվեյցարացի պաշտպան Ստեֆան Լիխշտայները: «Տորինոն» Միլանում «Ինտերին» նախորդ անգամ հաղթել էր 11 տարի առաջ:

Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Խավյեր Սավիոլայի գոլն օգնեց «Վերոնային», որը սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտության մատնեց «Ատալանտային»:

Առաջատար «Յուվենտուսը» 8 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ռոմային», որը հունվարի 25-ին կհյուրընկալվի «Ֆիորենտինային»:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Յուվենտուս» - «Կյեւո»՝ 2:0

Պոլ Պոգբա, 60, Ստեֆան Լիխշտայներ, 73

«Ինտեր» - «Տորինո»՝ 0:1

Էմիլիանո Մորետի, 90+4

«Պարմա» - «Չեզենա»՝ 1:2

Էմանուել Կասկիոնե, 76 (ինքնագոլ) – Նիկո Պուլզետի, 21, Ալեխանդրո Ռոդրիգես, 89

«Վերոնա» - «Ատալանտա»՝ 1:0

Խավյեր Սավիոլա, 53

«Սամպդորիա» - «Պալերմո»՝ 1:1

Էդեր, 6 – Ֆրանկո Վասկես, 48

Հեռացում՝ Անդրեա Ֆուլիգնատի, 62 («Պալերմո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում