19:22  ,  25 հունվարի, 2015

Tata Steel. Լեւոն Արոնյանը պարտությամբ ավարտեց մրցաշարը

Լեւոն Արոնյանը պարտությամբ ավարտեց Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարը:

Վերջին՝ 13-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը սպիտակներով 55-րդ քայլում պարտվեց չինացի Դին Լիրենին: Լեւոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 5.5 միավորով եւ լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ բաժանեց 9-10-րդ տեղերը:

Հայ գրոսմայստերը մրցաշարի գործող հաղթողն էր եւ չպաշտպանեց տիտղոսը: Այս տարի նա 13 տուրերում հաղթեց միայն վրացի Բահադուր Ջոբավային, պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյին եւ չինացի Դին Լիրենին ու 9 պարտիա ավարտեց ոչ ոքի: Լեւոն Արոնյանը Tata Steel-ի քառակի հաղթող է: Նա Վեյկ Ան Զեեում տիտղոս է նվաճել 2007-ին, 2008-ին, 2012-ին եւ 2014-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում