19:16  ,  25 հունվարի, 2015

Սերխիո Մարկարյանը կարող է գլխավորել Հունաստանի հավաքականը

Ուրուգվահայ մասնագետ Սերխիո Մարկարյանը կարող է գլխավորել ֆուտբոլի Հունաստանի ազգային հավաքականը, գրում է Tuttomercatoweb.com-ը:

Կլաուդիո Ռանյերիի հեռացումից հետո Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է: 70-ամյա Սերխիո Մարկարյանը լավ ծանոթ է հունական ֆուտբոլին, քանի որ աշխատել է «Պանատինաիկոսում», «Իոնիկոսում» եւ «Իրակլիսում»: Մարզիչի նախորդ աշխատավայրը եղել է Պերուի հավաքականը, որը նա գլխավորել է 2010-2013-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով