18:49  ,  25 հունվարի, 2015

«Լիգա-1». Առաջատարը մեծացնում է առավելությունը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Լիոնը» տանը 2:0 հաշվով հաղթեց «Մեցին»:

Այս հաղթանակի շնորհիվ լիոնցիները 4 միավորով առաջ անցան երկրորդ տեղում գտնվող «Մարսելից», որն այս տուրում 1:2 հաշվով պարտվել էր «Նիցային»:

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լիոն» - «Մեց»՝ 2:0

Ալեքսանդր Լակազեթ, 31 (11մ.), Կորենտին Տոլիսո, 83

Հեռացում՝ Գուիդո Միլան, 29 («Մեց»)

«Էվիան» - «Թուլուզ»՝ 1:0

Ադրիեն Թոմասոն, 4

Հեռացում՝ Պավլե Նինկով, 61 («Թուլուզ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում