17:25  ,  25 հունվարի, 2015

Ոսկե եւ արծաթե մեդալներ Ալմաթիից

Ղազախական Ալմաթիում անցկացվող սամբոյի աշխարհի գավաթի փուլերից «Ն. Նազարբաեւի մրցանակներ» А կարգի միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանը ներկայացնող Տիգրան Կիրակոսյանը:

Եվրոպայի 2014թ. չեմպիոն Կիրակոսյանն ամենաուժեղն է եղել 52 կգ քաշային կարգում: 82 կգ քաշային Աշոտ Դանիելյանը պարտվել է միայն եզրափակչում եւ բավարարվել է արծաթե մեդալով: Մրցաշարին մասնակցում են 21 երկրների մոտ 200 մարզիկներ, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում