17:01  ,  25 հունվարի, 2015

Սամվել Գեւորգյան. Հայաստանի առաջնությունում անակնկալներ չեղան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց Վանաձորում ավարտված Հայաստանի 2015թ. առաջնությունը:

«Հայաստանի այս տարվա առաջնությունում անակնկալներ չեղան: Հիմնականում հաղթեցին նրանք, ումից ակնկալում էինք:

Ինչ վերաբերում է 66 կգ քաշային կարգում Հայաստանի 2014թ. չեմպիոն Միհրան Հարությունյանին, ով հոսպիտալացվեց վատառողջ լինելու պատճառով եւ բաց թողեց առաջնությունը, նրա հետ կապված անելիքները կվորոշի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Հայաստանի առաջնության շնորհիվ ձեւավորվում է այն հավաքականը, որը մասնակցում է հավաքներին: Հետագա միջազգային մրցաշարերի արդյունքներով էլ որոշվում են այն ըմբիշները, ովքեր Հայաստանը ներկայացնում են աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում»,- ասաց Գեւորգյանը:

Առջեւում հունահռոմեական ոճի ըմշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունն է, որի մասին Հայաստանի հավաքականի մարզիչն նշեց. «Կազմը դեռ չենք որոշել: Կորոշի Լեւոն Ջուլֆալակյանը, երբ դուրս կգրվի հիվանդանոցից»:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս