16:21  ,  25 հունվարի, 2015

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի բոլոր չեմպիոնները (ֆոտոշարք)

Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցում հունվարի 24-25-ը կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

2 մրցումային օրում մոտ 120 ըմբիշներ պայքարեցին մեդալների 8 հավաքածուների համար: 8 քաշային կարգերում հանդես եկան Հայաստանի բոլոր ուժեղագույն ըմբիշները՝ բացառությամբ աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի, ովքեր ազատված են առաջնությանը մասնակցելու պարտավորությունից: Մրցաշարը բաց թողեց նաեւ 66 կգ քաշային կարգում Հայաստանի գործող չեմպիոն Միհրան Հարությունյանը, ով առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել է:

Հայաստանի 2015թ. չեմպիոն դարձան՝ Ռոման Ամոյանը (59 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Վահե Սիմոնյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Առաջնության լուսաբանումը Վանաձորից ապահովել էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Շուշանիկ Հակոբյան



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում