16:10  ,  25 հունվարի, 2015

Հենրիխ Մխիթարյանը ինքնագրեր է բաժանել Opel-ի խանութում (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» 26-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինքնագրեր է բաժանել ավտոարտադրող Opel ընկերության՝ Դորտմունդում գտնվող խանութում, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ Opel-ը «Բորուսիայի» հովանավորներից է: Դեկտեմբերի 13-ից խաղադաշտից բացակայող Հենրիխ Մխիթարյանը հունվարի 24-ին վնասվածից հետո առաջին անգամ դուրս էր եկել խաղադաշտ՝ մասնակցելով Դյուսելդորֆի «Ֆորտունայի» դեմ ընկերական խաղի վերջնամասին:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով