15:50  ,  25 հունվարի, 2015

«Արարատը» հաղթել է «Սոչիին»

Սոչիում հավաքը շարունակող «Արարատն» առաջին ստուգողական խաղում 2:1 հաշվով հաղթել է «Սոչի» ակումբին:

Խաղի 64-րդ րոպեին հաշիվը բացել է «Արարատում» փորձաշրջան անցնող իրանցի կիսապաշտպան Ամիրի Շոեիբը, ով հստակ իրացրել Արարատ Պողոսյանի նկատմամբ կանոնների խախտման արդյունքում նշանակված 11 մետրանոցը: 75-րդ րոպեին «Արարատի» երկրորդ գոլը գեղեցիկ հարվածով խփել է Դավիթ Ղանդիլյանը, իսկ մի քանի րոպե անց տանտերերը կրճատել են հաշվի տարբերությունը:

«Արարատի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը խաղալու հնարավորություն է տվել հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներին` ասպարեզ հանելով երկու տարբեր կազմեր: Վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցել միայն Սեյեդ Հոսեյն Հոսեյնին:

Առաջին խաղակեսում «Արարատը» հանդես է եկել հետեւյալ կազմով.

Արամ Հայրապետյան, Վահե Մարտիրոսյան, Նագի Բոուրաս, Ալեքսանդր Վոլչկով, Ռաֆի Կայա, Նիկոլաս Պրոեսման, Սաման Աղազամանի (Կարլո Չուեկա), Վիկտոր Գարզա, Բրայան դե լա Ֆուենտե, Եվգենի Մորոզ, Ալեքսանդր Ռակիչ:

Հանդիպման երկրորդ խաղակեսը թիմը սկսել է հետեւյալ կազմով.

Կարեն Իսրայելյան, Արարատ Պողոսյան, Գորիկ Խաչատրյան, Ջամել Ուոլես, Կարեն Խաչատրյան, Դավիթ Գրիգորյան, Արմեն Դերձյան, Ամիրի Շոեիբ, Կարլո Չուեկա (Դավիթ Ղանդիլյան), Մհեր Սահակյան, Արեգ Ազատյան:

Հաջորդ ստուգողական խաղն «Արարատը» կանցկացնի հունվարի 30-ին՝ մրցելով ռուսական «Սախալինի» հետ, իսկ հաջորդ օրը էիմը կվերադառնա Երեւան, հայտնում է ակումբի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով