15:24  ,  25 հունվարի, 2015

Մոուրինյո. Լրագրողների փոխարեն խիստ կքննադատեի «Չելսիին»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բրեդֆորդից» կրած պարտությունից հետո լրագրողներին կոչ է արել քննադատել իր թիմին:

«Չգիտեմ, թե մեր ելույթին ինչպես կարձագանքեն լրագրողները, սակայն ես նրանց փոխարեն լուրջ քննադատության կենթարկեի «Չելսիի»: Միեւնույն ժամանակ չէի մոռանա «Բրեդֆորդի» ֆուտբոլիստներին, ովքեր արժանի են գնահատված լինելու: Նրանք անցկացրին շատ տպավորիչ խաղ եւ պետք է արժանին մատուցենք այդ տղաներին: Ցավում եմ, որ լքում ենք այս մրցաշարը, որին վերաբերում ենք շատ լուրջ: Չեմ կարող ասել, թե այս պարտությունն ինչպես կանդրադառնա թիմի վրա: Ինձ 1-2 օր է հարկավոր տեղի ունեցածը հասկանալու համար»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղի առաջին խաղակեսում «Չելսին» 2:0 հաշվով հաղթում էր Անգլիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող թիմին, սակայն պարտվեց 2:4 հաշվով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում