14:20  ,  25 հունվարի, 2015

Ռոնալդուն կարող է խուսափել երկարատեւ որակազրկումից

«Կորդոբայի» դեմ Պրիմերայի 20-րդ տուրի խաղում կարմիր քարտ ստացած Կրիշտիանու Ռոնալդուն կարող է խուսափել երկարատեւ որակազրկումից, հաղորդում է Marca-ն:

Կորդոբայում կայացած խաղի գլխավոր մրցավար Ալեխանդրո Հերնանդեսը հանդիպման արձանագրությունում նշել է հետեւյալը. «83-րդ րոպեին Ռոնալդուն հեռացվեց ոչ խաղային դրվագում մրցակցին հարվածելու համար»: Ստացվում է, որ մրցավարը Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվողի արաքը չի որակել «ագրեսիվ վարք», ինչը նշանակում է, որ նա կարող է խուսափել լուրջ պատժից:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռոնալդուի հարցով որոշում կկայացնի հաջորդ շաբաթ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը կարող է որակազրկվել 12 խաղով: Կորդոբայում նա 82-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել դաշտի տերերի պաշտպան Էդիմարին հարվածելու համար, իսկ Արքայական ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ էր կորզել վերջնամասում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում