13:41  ,  25 հունվարի, 2015

Սերբիայի հավաքականի հարձակվողը ոտքի կոտրվածք է ստացել

Հռոմի «Լացիոյի» սերբ հարձակվող Ֆիլիպ Ջորջեւիչը ոտքի կոտրվածք է ստացել «Միլանի» դեմ A Սերիայի 20-րդ տուրի խաղում, որում դուրս էր եկել փոխարինման, գրում է Football Italia-ն: 

Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստը կվիրահատվի եւ բաց կթողնի մոտ 3 ամիս: Ընթացիկ մրցաշրջանում Ջորջեւիչը «Լացիոյի» կազմում մասնակցել է 22 խաղի եւ խփել է 8 գոլ:

Հիշեցնենք, որ սերբերը Հայաստանի հավաքականի մրցակիցն են Եվրո-2016-ի ընտրական փուլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում