Հռոմի «Լացիոյի» սերբ հարձակվող Ֆիլիպ Ջորջեւիչը ոտքի կոտրվածք է ստացել «Միլանի» դեմ A Սերիայի 20-րդ տուրի խաղում, որում դուրս էր եկել փոխարինման, գրում է Football Italia-ն:
Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստը կվիրահատվի եւ բաց կթողնի մոտ 3 ամիս: Ընթացիկ մրցաշրջանում Ջորջեւիչը «Լացիոյի» կազմում մասնակցել է 22 խաղի եւ խփել է 8 գոլ:
Հիշեցնենք, որ սերբերը Հայաստանի հավաքականի մրցակիցն են Եվրո-2016-ի ընտրական փուլում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում