11:40  ,  25 հունվարի, 2015

Australian Open. Նադալն ու Շարապովան քառորդ եզրափակիչում են

Աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Մելբուրնում շարունակվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի չեխ Տոմաշ Բերդիխի հետ:

Չորրորդ շրջանում իսպանացին 3 սեթում հաղթեց հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնին, իսկ Բերդիխն ուժեղ գտնվեց ավստրալացի Բերնարդ Տոմիչից:

Կանանց մրցաշարում քառորդ եզրափակիչ դուրս եկավ ռուս Մարիա Շարապովան, ով շանս չտվեց չինացի Շուայ Պենին՝ 6:0, 6:3: Շարապովայի հաջորդ մրցակիցը կանադուհի Էժենի Բուշարն է:

Australian Open, տղամարդիկ, 1/8 եզրափակիչ

Կեւին Անդերսոն (ՀԱՀ) - Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 3)՝ 7:5, 6:1, 6:4

Տոմաշ Բերդիխ (Չեխիա, 7) – Բերնարդ Տոմիչ (Ավստրալիա)՝ 6:2, 7:6 (3), 6:2

Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 6) – Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա)՝ 6:4, 6:7 (5), 6:3, 7:5

Նիկ Կիրգիոս (Ավստրալիա) – Անդերաս Սեպի (Իտալիա)՝ 5:7, 4:6, 6:3, 7:6 (5), 8:6

Կանայք, 1/8 եզրափակիչ

Էժենի Բուշար (Ֆրանսիա) – Իրինա-Կամելիա Բեգու (Ռումինիա)՝ 6:1, 5:7, 6:2

Շուայ Պեն (Չինաստան) – Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 3:6, 0:6

Յուլիա Գեորգես (Գերմանիա) – Եկատերինա Մակարովա (Ռուսաստան)` 3:6: 2:6

Յանինա Վիկմայեր (Բելգիա) – Սիմոնա Հալեպ (Ռումինիա)` 4:6, 2:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում