01:50  ,  25 հունվարի, 2015

Ռոնալդուն կարող է որակազրկվել 12 խաղով

«Կորդոբայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում կարմիր քարտ ստացած Կրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել 12 խաղով, գրում է Sport.es-ը:

Պրիմերայի կանոնակարգի համաձայն՝ նման կարգի խատումների դեպքում ֆուտբոլիստներին սպառնում է 4-12-խաղյա որակազրկում:

Հիշեցնենք, որ  Կորդոբայում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվողը 82-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել դաշտի տերերի պաշտպան Էդիմարին հարվածելու համար, իսկ Արքայական ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ էր կորզել վերջնամասում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում