01:42  ,  25 հունվարի, 2015

«Միլանի» անհաջող այցը Հռոմ

Իտալական A Սերիայի 20-րդ տուրում «Միլանը» Հռոմում 1:3 հաշվով պարտվեց «Լացիոյին»:

Խաղի չորրորդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Ժերեմի Մենեզն առաջ մղեց միլանցիներին, բայց ընդմիջումից քիչ անց «Լացիոն» 4 րոպեում խփեց 2 գոլ: Վերջնամասում դաշտի տերերն աչքի ընկան նաեւ երրորդ անգամ՝ տանելով վստահ հաղթանակ: «Լացիոյից» դուբլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Մարկո Պարոլոն, իսկ գերմանացի 36-ամյա հարձակվող Միրոսլավ Կլոզեն խփեց մեկ գոլ:

Այս հաղթանակից հետո հռոմեացիները շրջանցեցին մեկ խաղ պակաս անցկացրած «Նապոլիին» եւ 34 միավորով բարձրացան երրորդ տեղ: «Միլանը» չհաղթեց A Սերիայի 5-րդ խաղում անընդմեջ եւ 26 միավորով բաժանում է 8-10-րդ տեղերը:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լացիո» - «Միլան»՝ 3:1

Մարկո Պարոլո, 47, 81, Միրոսլավ Կլոզե, 51 – Ժերեմի Մենեզ, 4

Հեռացում՝ Ֆիլիպ Մեքսես, 90+1 («Միլան»)

«Կալյարի» - «Սասուոլո»՝ 2:1

Լուկա Ռոսետինի, 20, Դույե Կոպ, 79 - Լուկա Ռոսետինի, 76 (ինքնագոլ)

Հեռացում՝ Ֆրանչեսկո Աչերբի, 88 («Սասուոլո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս