01:00  ,  25 հունվարի, 2015

Արտյոմ Սիմոնյանը դարձյալ խաղացել է «Ցյուրիխի» կազմում

Շվեյցարական «Ցյուրիխի» կազմում հավաքի մասնակցող Արտյոմ Սիմոնյանը հունվարի 24-ին խաղադաշտ է դուրս եկել Վիենայի «Աուստրիայի» դեմ ընկերական խաղում: Հայաստանի հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպանը «Ցյուրիխի» մեկնարկային կազմում խաղացել է 72 րոպե, իսկ շվեյցարական ակումբը պարտվել է 1:2 հաշվով, փոխանցում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 19-ամյա Սիմոնյանը «Ցյուրիխում» փորձաշրջան է անցնելու մինչեւ հունվարի 26-ը: Սա նրա երկրորդ խաղն էր շվեյցարական թիմում: «Ցյուրիխի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Պետրոսյանն է, ով այժմ օգնում է նաեւ Բեռնար Շալանդին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում