00:50  ,  25 հունվարի, 2015

Միշել Տեր-Զաքարյանի «Նանտը» բաց թողեց 4 գոլ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվեց «Մոնպելյեին»: Դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Սպարտակին»:

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր

«Մոնպելյե» - «Նանտ»՝ 4:0

Պոլ-Բաստիեն Լասնե, 8, Կեւին Բերիգու, 57, Անտոնի Մունյե, 78, Լուկաս Բարիոս, 82

«Բաստիա» - «Բորդո»՝ 0:0

Հեռացում՝ Յաննիկ Կաուզակ, 62 («Բաստիա»)

«Գենգամ» - «Լորյեն»՝ 3:2

Կլաուդիո Բովյու, 19, 76 (11մ.), Կրիստոֆ Մանդանե, 69 – Բենժամին Ժանոտ, 72 (11մ.), Դարիան Լեւեկ (ինքնագոլ), 90+3

Հեռացում՝ Յոնուսի Սանխար, 80 («Գենգամ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով