00:48  ,  25 հունվարի, 2015

Գրիզմանի դուբլը հաղթանակ բերեց «Աթլետիկոյին»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում 3:1 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»: Դաշտի տերերից առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը:

Դիեգո Սիմեոնեի թիմը պահպանում է երրորդ տեղը եւ կատալոնական «Բարսելոնային» զիջում է 3 միավոր, իսկ մեկ խաղ պակաս անցկացրած առաջատար Մարդիդի «Ռեալին»՝ 4: 

Իսպանիայի առաջություն, 20-րդ տուր

«Աթլետիկո» - «Ռայո Վալյեկանո»՝ 3:1

Անտուան Գրիզման, 12, 22, Մանուչո, 56 (ինքնագոլ) – Ռոբերտո Տրաշորաս, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում