09:33  ,  25 հունվարի, 2015

Վեյկ Ան Զեե. Վերջին տուրի դիմակայությունները

Հոլանդական Վեյկ Ան Զեեում ավարտին մոտեցող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարում հունվարի 25-ին տեղի կունենա վերջին՝ 13-րդ տուրը:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի չինացի Դին Լիրենի հետ եւ հաղթանակի դեպքում լավագույնը կգրավի 8-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն ու մրցաշարի միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենը սպիտակներով կհանդիպի խորվաթ Իվան Շարիչին, ով ունի մրցաշարի ամենացածր վարկանիշը: 

Հիշեցնենք, որ 32-ամյա Լեւոն Արոնյանը Tata Steel-ի քառակի հաղթող է: Նա Վեյկ Ան Զեեում տիտղոս է նվաճել 2007-ին, 2008-ին, 2012-ին եւ 2014-ին:

Tata Steel Chess-2015, 13-րդ տուր   

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Դին Լիրեն (Չինաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Իվան Շարիչ (Խորվաթիա) 

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)  

Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Հոու Յիֆան (Չինաստան) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)

Բահադուր Ջոբավա (Վրաստան) - Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)

Մրցաշարային աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն – 8.5 միավոր

2. Անիշ Գիրի – 8

3. Ուեսլի Սո – 7.5

4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ – 7.5

5. Դին Լիրեն – 7.5

6. Վասիլի Իվանչուկ – 7

7. Ֆաբիանո Կարուանա – 7

8. Թեյմուր Ռաջաբով – 6

9. Լեւոն Արոնյան – 5.5

10. Ռադոսլավ Վոյտաշեկ – 5

11.  Հոու Յիֆան – 4.5

12.  Լյուկ վան Վելի – 4

13.  Իվան Շարիչ – 4

14.  Բահադուր Ջոբավա – 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում