00:02  ,  25 հունվարի, 2015

Վեյկ Ան Զեե. Հաղթողը կորոշվի վերջին տուրում

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտին մոտեցող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարում հունվարի 24-ին անցկացվեց նախավերջին՝ 12-րդ տուրը:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 5.5 միավորով մնաց 9-րդ տեղում: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սեւերով միավորը կիսեց չինացի Դին Լիրենի հետ եւ վերջին տուրից առաջ պահպանեց առաջին տեղը: Հոլանդացի Անիշ Գիրին ՖԻԴԵ-ի առաջատարին զիջում է մեկ միավոր, իսկ Վաշյե-Լագրավը, Ուեսլի Սոն ու Դին Լիրենը՝ 1-ական:

Հունվարի 25-ին կայանալիք վերջին տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի Դին Լիրենի հետ, իսկ Կարլսենը սպիտակներով կհանդիպի խորվաթ Իվան Շարիչին, ով ունի մրցաշարի ամենացածր վարկանիշը: 

Tata Steel Chess-2015, 12-րդ տուր  

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0.5:0.5

Դին Լիրեն (Չինաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - Հոու Յիֆան (Չինաստան)՝ 0.5:0.5

Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Բահադուր Ջոբավա (Վրաստան)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 1:0

Իվան Շարիչ (Խորվաթիա) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում