23:20  ,  24 հունվարի, 2015

Անգլիայի Գավաթ. «Լիվերպուլը» չհաղթեց «Բոլթոնին»

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» չկարողացավ տանը հաղթել Չեմպիոնշիփը ներկայացնող «Բոլթոնին»: Լիվերպուլում գրանցվեց 0:0 հաշիվը: Այս զույգի հաղթողը կորոշվի «Բոլթոնի» խաղադաշտում կայանալիք պատասխան խաղում:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսին» եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» չէին կարողացել հաղթահարել 1/16 եզրափակիչի արգելքը՝ լքելով պայքարը: 

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Բոլթոն»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում