22:50  ,  24 հունվարի, 2015

«Բարսելոնան» դարձյալ «Էլչեին» հաղթեց ոչ ֆուտբոլային հաշվով

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Էլչեի» նկատմամբ: 

Խաղի հաշիվը 35-րդ րեպեին բացեց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն, ով խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Ընդմիջումից հետո «Էլչեն» մնաց 10 ֆուտբոլիստներով, ինչի հետեւանքով բաց թողեց եւս 5 գոլ: Արգենտինացի Լիոնել Մեսին ու բրազիլացի Նեյմարը ձեւակերպեցին դուբլ, իսկ խաղի վերջակետը դրեց իսպանացի Պեդրոն: Մեսին Պրիմերայում գոլերի քանակը հացրեց 21-ի եւ արդեն 7 գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին:

Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» շարունակում է մեկ միավոր զիջել առաջատար Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու  «Էլչեն» վերջերս հանդիպել էին նաեւ Իսպանիայի Գավաթում, որի 1/8 եզրափակիչի 2 խաղերում կատալոնացիներն առավելության էին հասել 9:0 հաշվով (5:0, 4:0):  

Իսպանիայի առաջություն, 20-րդ տուր

«Էլչե» - «Բարսելոնա»՝ 0:6

Խերարդ Պիկե, 35, Լիոնել Մեսի, 55 (11մ.), 88, Նեյմար, 69, 71, Պեդրո, 90+3

Հեռացումներ՝ Ֆայցալ Ֆաժր, 57 («Էլչե») 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում