22:20  ,  24 հունվարի, 2015

Ռոնալդուն ներողություն է խնդրել կարմիր քարտի համար

«Կորդոբայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում կարմիր քարտ ստացած Կրիշտիանու Ռոնալդուն ներողություն է խնդրել իր հեռացման համար: Կորդոբայում կայացած խաղում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվողը 82-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել դաշտի տերերի պաշտպան Էդիմարին հարվածելու համար, իսկ Արքայական ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ էր կորզել վերջնամասում:

«Իմ չմտածված արարքի համար ներողություն եմ խնդրում բոլորից, հատկապես՝ Էդիմարից»,- թվիթերյան էջում գրել է 29-ամյա Ռոնալդուն, ով Կորդոբայում անցկացրեց ակումբային կարիերայի 600-րդ խաղը

Հիշեցնենք, որ դա 29-ամյա Ռոնալդուի 7-րդ կարմիր քարտն էր «Ռեալի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում