21:54  ,  24 հունվարի, 2015

Աֆրիկայի Գավաթ. Կոտ դ՛Իվուարը խուսափեց պարտությունից

Հասարակածային Գվինեայում շարունակվող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի 2015թ․ գավաթի խաղարկության երկրորդ տուրում Կոտ դ՛Իվուարի հավաքականը D խմբում ոչ ոքի խաղաց մալիացիների հետ՝ 1:1: Կոտդիվուարցիներին 86-րդ րոպեին պարտությունից փրկեց ֆրանսիական «Սենտ Էթյենի» հարձակվող Մաքս Գրադելը:

Խմբի մյուս խաղում Կամերունն ու Գվինեան խփեցին մեկական գոլ: Երկրորդ տուրից հետո D խմբի բոլոր թիմերն ունեն 2-ական միավոր: 

Աֆրիկայի Գավաթ, D խումբ, երկրորդ տուր

Կոտ դ՛Իվուար - Մալի՝ 1:1

Մաքս Գրադել, 86 – Բակարի Սախո, 7

Կամերուն - Գվինեա՝ 1:1

Բենժամին Մուկանջո, 13 – Իբրահիմա Տրաորե, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում