21:22  ,  24 հունվարի, 2015

Երբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստանում մրցակցին հարվածելու համար (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարմիր քարտ ստացավ «Կորդոբայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում, որում Արքայական ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ կորզեց վերջնամասում:

82-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի ավագը խաղադաշտից հեռացվեց մրցակցի պաշտպանին հարվածելու համար: Դա Ռոնալդուի 7-րդ կարմիր քարտն էր «Ռեալի» կազմում:

Հիշեցնենք, որ Կորդոբայում Ռոնալդուն անցկացրեց ակումբային կարիերայի 600-րդ խաղը: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիսաբոնի «Սպորտինգում» անցկացրել է 31 խաղ (5 գոլ,) անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 292 (118 գոլ), իսկ «Ռեալում»՝ 276 (288 գոլ): Կորդոբայում ընթանում է առաջին խաղակեսը: Կարլո Անչելոտիի թիմը պարտվում է նվազագույն հաշվով:

 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում