21:05  ,  24 հունվարի, 2015

«Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» տնային պարտությունները. Մոուրինյոյի թիմը բաց թողեց 2 գոլի առավելությունը

Լոնդոնի «Չելսին», «Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Սիթին» չկարողացան հաղթահարել ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի արգելքը՝ դուրս մնալով հետագա պայքարից: 

Մրցաշարի երկրորդ շրջանում «Չելսին» տանը 2:4 հաշվով պարտվեց «Բրեդֆորդին», «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 2 անպատասխան գոլ բաց թողեց «Միդլսբրոյից», իսկ «Լեսթերը» հաղթանակ կորզեց «Տոտենհեմի» նկատմամբ՝ 2:1: Ընդ որում՝ առաջին խաղակեսում «Չելսին» 2:0 հաշվով հաղթում էր Անգլիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող թիմին:

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Միդլսբրո»՝ 0:2

Պատրիկ Բամֆորդ, 53, Կիկե, 90+3

«Չելսի» - «Բրեդֆորդ»՝ 2:4

Գերի Կեհիլ, 24, Ռամիրես, 38 – Ջոնաթան Ստիդ, 41, Ֆիլիպե Մորաիս, 75, Էնդի Հալիդեյ, 82, Մարկ Եատես, 90+4

«Տոտենհեմ» - «Լեսթեր»՝ 1:2

Էնդրոուս Տաուսենդ, 19 (11մ.) – Լեոնարդո Ուլոա, 83, Ջեֆրի Սկլապ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս