19:08  ,  24 հունվարի, 2015

Tata Steel. Լեւոն Արոնյանի հերթական ոչ ոքին

Լեւոն Արոնյանն ու ֆրանսիացի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոչ ոքիով բաժանվեցին Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտին մոտեցող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարի նախավերջին՝ 12-րդ տուրում: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը խաղում էր սեւերով: Պարտիան ավարտվեց 33-րդ քայլում:

Հայ գրոսմայստերն ունի 5.5 միավոր եւ ընթացիկ 9-րդ տեղում է: Լեւոն Արոնյանը 12 տուրերում տարել է մեկ հաղթանակ, կրել է 2 պարտություն եւ 9 պարտիա ավարտել է ոչ ոքի: Հունվարի 25-ին կայանալիք վերջին տուրում նա սպիտակներով կմրցի չինացի Դին Լիրենի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում