17:44  ,  24 հունվարի, 2015

Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Բորուսիայի» կազմում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հայտավորվել է գերմանական «Դյուսելդորֆի» դեմ ընկերական խաղին, որը կկայանա հունվարի 24-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 18:30-ին:

Մկանային վնասվածքից հետո Մխիթարյանն առաջին անգամ է ընդգրկվել «Բորուսիայի» հայտացուցակում եւ խաղը կսկսի պահեստայինների նստարանից:

«Բորուսիա». Վայդենֆելեր, Պիշչեկ, Հումելս, Սոկրատիս, Շմելցեր, Շահին, Գյունդոգան, Գրոսկորյց, Կեւին Կամպլ, Մարկո Ռոյս, Ադրիան Ռամոս: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում