17:33  ,  24 հունվարի, 2015

Դի Մարիայի հարվածից հետո գնդակը դուրս է եկել ստադիոնից (GIF)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Քեմբրիջի» միջեւ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հարվածից հետո գնդակը դուրս է եկել ստադիոնի տարածքից:

Հիշեցնենք, որ «Քեմբրիջի» խաղադաշտում կայացած խաղի հաշիվը չէր բացվել: «Քեմբրիջ Յունայթեդը» հանդես է գալիս Անգլիայի չորրորդ դիվիզիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում