21:40  ,  23 հունվարի, 2015

Ղրիմյան ակումբները հեռացվել են Ռուսաստանի առաջնությունից

Ղրիմյան ակումբները հեռացվել են ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնից: Որոշումն ընդունել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն, հաղորդում է itar-tass-ը:

ՈւԵՖԱ-ն արգելել է ղրիմյան ակումբներին հանդես գալ Ռուսաստանի ֆուտբոլային միության հովանու ներքո անցկացվող մրցաշարերում եւ առաջարկել է Ղրիմում ստեղծել Ուկրաինայից եւ Ռուսաստանից առանձին ֆուտբոլային լիգա:

Ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում էին ընդգրկված Յալտայի «Ժեմչուժինան», Սեւաստոպոլի ՍՆՄԱ-ն եւ Սիմֆերոպոլի  ՏՍԿ-ն :

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում