12:51  ,  23 հունվարի, 2015

Անգլիական սուպերակումբները կպայքարեն «Ռեալի» կիսապաշտպանի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին» կպայքարեն Մադրիդի «Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ձեռք բերելու համար, տեղեկացնում է TribalFootball-ը:

Երկու ակումբներն էլ պատրաստ են 29-ամյա Մոդրիչի համար վճարել 48 միլիոն ֆունտ ստերլինգ: Ֆուտբոլիստի կնոջը դուր չի գալիս Մադրիդը, եւ այդ պատճառով Մոդրիչը կարող է վերադառնալ Անգլիա:

Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանն այժմ ապաքինվում է վնասվածքից: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մոդրիչը մասնակցել է 10 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում