11:30  ,  23 հունվարի, 2015

Էտո՛Օ-ն բուժզննում կանցնի «Սամպդորիայում»

Անգլիական «Էվերտոնի» կամերունցի հաձակվող Սամուել Էտո՛Օ-ն ժամանել է Ջենոա: Նա բուժզննում կանցնի «Սամպդորիայում», տեղեկացնում է sport mediaset-ը: Ենթադրվում է, որ աֆրիկացին իտալական ակումբ կտեղափոխվի անվճար, սակայն ֆուտբոլիստի ելույթներից կախված «Էվերտոնը» կստանա գումար:

Հարձակվողը «Սամպդորիայի» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր: 33-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 20 խաղ է անցկացրել «Էվերտոնում» եւ դարձել 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում