15:27  ,  22 հունվարի, 2015

«Միկան» համալրում է ունեցել

Երեւանի «Միկան»  երկու տարվա պայմանագիր է կնքել 22-ամյա կիսապաշտպան Դավիթ Մինասյանի հետ, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Երիտասարդ ֆուտբոլիստը նախկինում խաղացել է «Փյունիկում» եւ «Ուլիսում»: Դավիթ Մինասյանը 2015-ին «Միկայի» առաջին նորեկն է: Առաջիկա օրերին ակումբում փորձաշրջան կանցնի բրազիլացի հարձակվող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով