13:29  ,  22 հունվարի, 2015

«Ռեալը» 6.5 տարվա պայմանագիր կկնքի Սիլվայի հետ

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել բրազիլական «Կրուզեյրոյի» հետ կիսապաշտպան Լուկաս Սիլվայի տրանսֆերի հարցով, գրում է Marca-ն:

Ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի «Ռեալում» եւ կկնքի 6.5 տարվա պայմանագիր: 21-ամյա Սիլվայի տրանսֆերի մանրամասները չեն հրապարակվում:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալը» բրազիլացի կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել 12 միլիոն եվրո, սակայն «Կրուզեյրոն» պահանջում էր 15 միլիոն եվրո: Այժմ մեծ է հավանականությունը, որ Ասյեր Իլյարամենդին կտեղափոխվի «Աթլետիկ», որը կիսապաշտպանի համար առաջարկել է 23 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում