23:57  ,  19 հունվարի, 2015

IFFHS. Պրիմերան՝ տարվա լավագույն առաջնություն, Բարձրագույն խումբը՝ 97-րդն է

Իսպանիայի առաջնությունը Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով լավագույնն է ճանաչվել 2014-ին: Պրիմերան 5-րդն անգամ անընդմեջ  ճանաչվել է լավագույնը:

Իտալիայի Ա Սերիան բարձրացել է երկու տեղով եւ այժմ երկրորդն է, իսկ Անգլիայի Պրեմյեր լիգան երրորդն է: Հայաստանի առաջնությունը նահանջել է 10 տեղով եւ այժմ 97-րդն է:

IFFHS. Տարվա լավագույն առաջնությունները

1. Պրիմերա (Իսպանիա)՝ 1259

2. A Սերիա (Իտալիա)՝ 998

3. Պրեմյեր Լիգա (Անգլիա)՝ 958

4. Արգենտինայի առաջնություն՝ 938

5. Բունդեսլիգա (Գերմանիա)՝ 912

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով