20:46  ,  16 հունվարի, 2015

Գործակալ. Օզբիլիսը տեղափոխության մասին չի մտածում, Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրություն կա

Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի գործակալ Վալերի Հովհաննիսյանը հերքել է լուրերը, որ առաջիկայում ֆուտբոլիստը կփոխի ակումբը:

«Օզբիլիսն արդեն տեւական ժամանակ վերականգնվում է ծանր վնասվածքից: Արասն այս մրցաշրջանում խաղադաշտ դեռ դուրս չի եկել: Այժմ նա ոչ մի տեղափոխության մասին չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին: Յուրա Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց առաջարկներ դեռ չեն եղել»,- Հովհաննիսյանն ասել է itar-tass-ին:

Թուրքական մամուլը գրել էր Օզբիլիսի նկատմամբ «Բեշիկթաշի» հետաքրքրության մասին:

Հիշեցնենք, որ 2014 թվականի ամռանը Օզբիլիսը ծնկի հոդակապի կտրվածք էր ստացել: Սեպտեմբերի 15-ին խաղացողը վիրահատվել էր: Բժիշկների կանխատեսումներով խաղացողը մարտին կվերադառնա խաղադաշտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով