17:37  ,  16 հունվարի, 2015

Մուրատ Յակին. Թուրքիայից հրավեր չեմ ստացել

Ռուսաստանում ամեն ինչ հրաշալի է, Թուրքիայից աշխատանքի հրավեր չեմ ստացել, ասել է Մոսկվայի «Սպարտակի» շվեյցարացի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը՝ հերքելով լուրերը, թե դիտարկում է «Ֆեներբահչեի» տարբերակը:

«Հնարավոր է, որ «Բազելում» իմ հաջողություններից հետո շատերին զարմացրեց Ռուսաստանի առաջնություն տեղափոխվելս: Բայց ես ցանկանում էի փորձ ստանալ Շվեյցարիայից դուրս: Կային Գերմանիա կամ Անգլիա մեկնելու տարբերակներ, սակայն այն ժամանակ որոշեցի դա չանել: Երբեք չես իմանում, թե ինչ կլինի հետագայում: Հնարավոր է՝ մի օր էլ աշխատանքի անցնեմ «Ֆեներբահչեում», սակայն հիմա Թուրքիայից առաջարկներ չունեմ»,- Յակինի խոսքը մեջբերում է fanatik-ը:

Յակինը «Ֆեներբահչեում» հանդես է եկել 1999-2000 թվականներին, երբ ստամբուլյան թիմը գլխավորում էր Յոահիմ Լյովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում