23:10  ,  15 հունվարի, 2015

«Չելսին» պահակազորով կմեկնի Փարիզ

Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը Լոնդոնի «Չելսին» Փարիզ կմեկնի պահակազորի ուղեկցությամբ, հայտնում է dailymail-ը։ Այս որոշման պատճառը հունվարի 7-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունն է։ Իսլամիստ ահաբեկիչները հարձակվել էին Charlie Hebdo ամսագրի գրասենյակի վրա՝ սպանելով 12 մարդ, 11-ը վիրավորվել էր։

Ֆրանսիայում արտակարգ իրավիճակ է, ստուգումներ են անցկացվում, կրոնական հողի վրա տեղի են ունենում տարբեր միջադեպեր, այդ պատճառով ակումբի ղեկավարները որոշել են ուժեղացնել թիմի անվտանգությունը։

ՊՍԺ - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում