17:13  ,  14 հունվարի, 2015

Ռուսաստանի առաջնությունում հայ ֆուտբոլիստները կարող են այլեւս չհամարվել լեգեոնական

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ կազմակերպությունը քննարկելու է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների ֆուտբոլիստներից լեգեոնականի կարգավիճակը հանելու հարցը: ԵՏՄ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը, որոնց կմիանա նաեւ Ղրղըզստանը:

«Այժմ Ռուսաստանի առաջնությունում լեգեոնական են համարվում այն ֆուտբոլիստները, ովքեր խաղում են այլ երկրների հավաքականներում: Մի քանի երկրների համար կարող է արվել բացառություն: Այդ հարցը շուտով կքննարկվի: Եթե հաշվենք այդ ֆուտբոլիստներին, ապա Ռուսաստանի առաջնությունում նրանց թիվը շատ չէ: Այժմ մշակում ենք օրենք, որը սպորտի նախարարությանը թույլ կտա զբաղվել այդ հարցով»,- Մուտկոյի խոսքը փոխանցում է Itar Tass-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս