Բաթումիում ընթացող արագ շախմատի կանանց աշխարհի առաջնության 7-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց ուկրաինացի Մարիա Մուզիչուկին, իսկ Էլինա Դանիելյանը սեւերով պարտվեց ադրբեջանցի Գյուլնար Մամադովային:
Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով եւս 6 շախմատիստուհիների հետ բաժանում է 8-րդ տեղը: Էլինա Դանիելյանը 2,5 միավորով եւս 9 շախմատիստների հետ բաժանում է 37-րդ տեղը:
Առաջին տեղը 5,5-ական միավորով բաժանում են հնդիկ Համպի Կոներուն, բուլղարացի Անտուանետա Ստեֆանովան եւ ուկրաինացի Կատերինա Լահնոն:
Առաջնությունն ունի 50 մասնակից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում