17:47  ,  29 դեկտեմբերի, 2014

Յոահիմ Լյով. Չեմ զարմացել «Բորուսիայի» անհաջող ելույթներից

Բունդեսլիգայում Դորտմունդի «Բորուսիայի» անհաջող ելույթները չեն զարմացրել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ: Գերմանացի մասնագետը կարծում է, որ «Բավարիան» արդեն լուծել է չեմպիոնոիթյան հարցը:

«Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ոչնչից չեմ զարմացել: «Բավարիան» շարունակում է իշխել եւ նրանք անցկացնում են գերազանց մրցաշրջան: Վստահ կարելի է ասել, որ Խոսեպ Գվարդիոլայի թիմը կնվաճի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:

Ինչ վերաբերում է «Բորուսիային», ապա դորտմունդցիների անհաջող ելույթները նույնպես անսպասելի չեն, քանի որ մրցաշրջանի ընթացքում այդ ակումբում շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները»,- Լյովի խոսքը փոխանցում է tz-ն:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայ առաջին շրջանից հետո «Բավարիան» 45 միավորով առաջին տեղում է, իսկ Յուրգեն Կլոպի թիմը 15 միավորով նախավերջինն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում