16:45  ,  29 դեկտեմբերի, 2014

Անդրեյ Յարմոլենկոն՝ Ուկրաինայի 2014թ. լավագույն ֆուտբոլիստ

Կիեւի «Դինամոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն առաջին անգամ ճանաչվել է Ուկրաինայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հարցմանը մասնակցել են Ուկրաինայի մարզիչներն ու ֆուտբոլիստները: 25-ամյա Յարմոլենկոն հավաքել է 480 բալ: Երկրորդ տեղը գրաված Եվգենի Կոնոպլյանկան «Դնեպրից» ստացել է 129 բալ: Եռյակը եզրափակել է «Մետալիստի» կիսապաշտպան Կլեյտոն Շավյերը (86 բալ), իսկ Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի ռմբարկու Լուիս Ադրիանոն հայտնվել է չորրորդ տեղում (86 բալ): 5-րդ տեղը գրավել է «Դնեպրի» կիսապաշտպան Ռուսլան Ռոտանը՝ 53 բալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում