15:25  ,  29 դեկտեմբերի, 2014

Անգլիացին 510 հազար ֆունտ է շահել Պրեմյեր լիգայի տոնական խաղերի շնորհիվ

Բրիտանական Coral բուքմեյքերական ընկերությունը մեծ վնասներ է կրել Սուրբ Ծննդի օրը Պրեմյեր լիգայի խաղերի պատճառով:

Ֆուտբոլասերներից մեկը շահել է 510 հազար ֆունտ ստերլինգ՝ գուշակելով Անգլիայի առաջնության 15 խաղերի արդյունքներ, այդ թվում՝ «Արսնեալ» - ՔՊՌ (2:1) հանդիպման հաշիվը, եւ որ Տոմաշ Ռոսիցկին ու Ալեքսիս Սանչեսը գոլ խփեն Արսեն Վենգերի թիմի կազմում: Անգլիացին կատարել է 13 ֆունտ խաղադրույք, փոխանցում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում