14:40  ,  29 դեկտեմբերի, 2014

Զավեն Անդրիասյանը հետապնդում է առաջատարին

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող շախմատային բաց մրցաշարի յոթ տուրերից հետո վաստակել է 5,5 միավոր: Անդրիասյանը կես միավոր է զիջում առաջատարին` միջազգային վարպետ Ալեքսանդր Դոնչենկոյին (Գերմանիա):

Միջազգային վարպետներ Մհեր Հովհաննիսյանը եւ Վահե Բաղդասարյանն ունեն 5-ական միավոր, Տիգրան Սիմոնյանը` 4, հայտնում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում