14:21  ,  29 դեկտեմբերի, 2014

«Աթլետիկոն» պաշտոնապես հաստատեց Տորեսի տեղափոխությունը

Մադրիդի «Աթլետիկոն» պաշտոնապես հայտարարել է իտալական «Միլանի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսին վարձակալելու մասին:

30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Իսպանիայի չեմպիոն հետ նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տորեսի փոխարեն «Աթլետիկոյից» «Միլան» է տեղափոխվելու իտալացի 27-ամյա կիսապաշտպան Ալեսիո Չերչին:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» սան Տորեսը 2001-2007-ը խաղացել է մադրիդցիների գլխավոր թիմում: Նա կստանա «Աթլետիկոյի» 19 համարի մարզաշապիկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում