15:59  ,  27 դեկտեմբերի, 2014

Նեյմար. Վստահ չեմ, որ կհասնեմ Ռոնալդուի կամ Մեսիի խաղամակարդակին

Վստահ չեմ, որ կկարողանամ հասնել Լիոնել Մեսիի կամ Կրիշտիանու Ռոնալդուի խաղամակարդակին, ասել է «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, փոխանցում է Goal.com-ը։

«Այսօր Ռոնալդուն ու Մեսին չունեն հավասարն աշխարհում։ Չեմ կարող ասել, թե երբեւէ կհասնեմ նրանց, բայց վստահորեն կարող եմ ասել, որ աշխատում եմ ամեն օր։ Վարպետության աճի համար անհրաժեշտ է ժամանակ։ Գերազանց փորձառություն է Եվրոպայում խաղալը»,- ասել է Նեյմարը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարն անցկացրել է 13 հանդիպում եւ խփել է 11 գնդակ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում