15:16  ,  27 դեկտեմբերի, 2014

Մոուրինյո. Թերին նույնն է, ինչ 2004-ին

Ես վստահում եմ Ջոն Թերիին, նա չի փոխվել այս տարիների ընթացքում, ասել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ հիացմունք հայտնելով թիմի պաշտպանի վերաբերյալ։

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում Թերին դարձել է գոլի հեղինակ, «Չելսին» 2։0 հաշվով պարտության է մատնել «Վեստ Հեմին»։

«Թերին նույնն է, ինչ 2004-ին, 2005-ին կամ 2006-ին։ Ես չեմ տեսնում, որ նա փոխվել է։ Փոփոխությունը զգացվում է միայն նրա երեխաների մոտ, որոնք հաճախում են «Չելսիի» ուսումնական կենտրոն։ Այն ժամանակ նրանք նոր էին ծնվել, իսկ հիմա արդեն աշխատում են գնդակով»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է  The Mirror-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում