15:40  ,  27 դեկտեմբերի, 2014

Ռոնալդու. «Ռեալը» ֆավորիտ է բոլոր մրցաշարերում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հույս է հայտնել, որ 2015 թվականը էլ ավելի հաջող կլինի Արքայական ակումբի համար։

«Ես մաղթում եմ, որ 2015 թվականը «Ռեալի» համար վատը չլինի, քան 2014-ը կամ շատ ավելի լավը լինի։ Դա իրատեսական է, քանի որ «Ռեալը» նախկինի նման ուժեղ է եւ ֆավորիտ է բոլոր մրցաշարերում։ Մենք ունենք թիմային ոգի, որը կօգնի հասնել նոր նվաճումների։ Մենք կպայքարենք, որպեսզի նվաճենք բոլոր հնարավոր տիտղոսները»,- 29-ամյա պորտուգալացու խոսքը մեջբերում է Daily Express-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում