14:14  ,  27 դեկտեմբերի, 2014

«Ինտերը» 2 միլիոն եվրո կվճարի Պոդոլսկու վարձակալության համար

Իտալական «Ինտերը» պատրաստ է 2 միլիոն եվրո վճարել Լոնդոնի «Արսենալի» եւ աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկու կես տարվա վարձակալության համար, հաղորդում է Tuttomercatoweb-ը։

Միլանյան ակումբը ցանկանում է հունվարին ձեռք բերել Պոդոլսկուն։ Վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո «Ինտերը» 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար կառաջարկի 6 միլիոն եվրո։

Պոդոլսկին 2012-ին է «Քյոլնից» տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։ Նախքան այդ նա հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայում»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում գերմանացի ֆուտբոլիստը մասնակցել է յոթ հանդիպման՝ չլինելով մեկնարկային կազմում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում